Loading...
Պաշտոնական

Հուլիսի 2-ից գործարկվելու է հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը

28.06.2021
Հուլիսի 2-ից գործարկվելու է հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը

Հարգելի՛ քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի հուլիսի 2-ից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից գործարկվելու է տեխնիկական ժամանակակից լուծումներով և թվային գործիքներով համալրված հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը։

Կայքի վերազինման արդյունքում հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործող կայքն այլևս հասանելի չի լինի, իսկ հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր կայքը կգործի https://ajurd.am հասցեով:

Խնդրում ենք 06.07.2021թվականին և դրանից հետո ավարտվող լոտերի աճուրդներին մասնակցելու համար գրանցվել 2021 թվականի հուլիսի 2-ից սկսած: