Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը մարզային այցով այսօր՝ հունիսի 21-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնում էր։
Ծառայության ղեկավար կազմը՝ Սյունիքի մարզային բաժնի պետ Հայկ Պետրոսյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել Սիսիանի բաժանմունքում, տեղում ծանոթացել աշխատանքի կազմակերպմանը։
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոչ միայն մարզային բաժնի կատարողական պլանային ցուցանիշները, կատարողական գործողությունների իրականացման ընթացքում հանդիպող խնդիրները, այլև Ծառայության բոլոր բաժիններում համակարգված և արդյունավետ աշխատանքի կազմակերպմանն առնչվող հարցերը։
Առանձնահատուկ կարևորվել է բաժնի կադրային խնդիրը, մասնավորապես՝ թափուր հաստիքները որակյալ կադրերով համալրելու անհրաժեշտությունը։
Քննարկվել են նաև «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի կարգավորումները, բաժնի և բաժանմունքների նյութատեխնիկական հագեցվածությունը։
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։