ՀԿԱԾ պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է Դատական կատարողների միջազգային 18-րդ օրվան նվիրված միջոցառումներին:
Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Վահե Մովսիսյանը և Գլխավոր հարկադիր կատարողի օգնական Արման Մաթևոսյանը օրերս Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում մասկացել են Դատական կատարողների միջազգային 18-րդ օրվան նվիրված միջոցառումներին և «Արհեստական բանականությունը կատարողական վարույթում կատարողական վարույթում և ալիմենտային պարտավորություններով բռնագանձումները» թեմայով համաժողովին։
ՀԿԱԾ պատվիրակությունը համաժողովի ընթացքում հանդիպումներ է ունեցել Ղազախստանի Հանրապետության մասնավոր դատական կատարողների հանրապետական պալատի նախագահ Այդոս Իմանբաեվի, պալատի անդամների, նաև՝ համաժողովի՝ այլ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են հարկադիր կատարման ոլորտում փորձի փոխանակման, հարկադիր կատարման ոլորտում նոր թվային տեխնոլոգիաների՝ այդ թվում նաև արհեստական բանականության ներդրման և զարգացման, տեղեկատվության փոխանակման և այլ ուղղություններով հետագա համագործակցությանը վերաբերվող հարցեր: