Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը և տեղակալ Գոհար Մկրտչյանը Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների (պրիստաﬖերի) դաշնային ծառայության տնօրեն, գլխավոր դատական կարգադրիչ Դմիտրի Արիստովի հրավերով Սանկտ Պետերբուրգում մայիսի 19-21-ը մասնակցել են ﬕջազգային իրավաբանական ֆորուﬕն, ինչպես նաև Դատական կարգադրիչների (պրիստաﬖերի) դաշնային ծառայության հիﬓադրման 160-ամյակին նվիրված ﬕջոցառուﬓերին։
ֆորուﬕ շրջանակում Սիրո Ամիրխանյանը մասնակցել է կլոր-սեղան քննարկուﬓերի, ներկայացրել Կառավարության դատաիրավական ռազմավարությունից բխող հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները՝ տարբեր ուղղություններով։ Քննարկվել են նաև հարկադիր կատարման ոլորտում տարբեր երկրների ﬕջև համագործակցության հեռանկարները։
ՌԴ Դատական պրիստաﬖերի դաշնային ծառայության և ՀՀ ԱՆ Հարկադիր կատարուﬓ ապահովող ծառայٳթյան ﬕջև 2019 թվականին Փարիզում ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի հիման վրա 2024 թվականին գործընկեր կառույցների միջև ստորագրվել է համագործակցٳթյան ծրագիրը։