Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 16.02.2023թ. № 235 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 05․08․2024թ. որոշմամբ:
Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 17․07․2024թ տրված թիվ ԵԴ/47225/02/21 կատարողական թերթի համաձայն, հայտարարում է կատարողական վարույթով իրականացվելիք կատարողական գործողություններին մասնագիտացված շինարարական կազմակերպություն ներգրավելու մրցույթ:
Կատարողական թերթի համաձայն` անհրաժեշտ է փակել դեպի ՀՀ ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա` Օհանովի փողոց 26, հասցեի անշարժ գույքի տարածք նայող ՀՀ ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա` Օհանովի փողոց 26/2 և 26/4, հասցեների անշարժ գույքի դռները և պատուհանները։
Ապամոնտաժել ՀՀ ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա` Օհանովի փողոց 26/4, հասցեի անշարժ գույքի՝ ՀՀ ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա՝ Օհանովի փողոց 26, հասցեի անշարժ գույքի տարածքի վրա գտնվող գովազդային վահանակը;
Միջոցներ ձեռնարկել ՀՀ ք․ Երևան, ՄալաթիաՍեբաստիա՝ Օհանովի փողոց 26/2 և 26/4 հասցեներից անձրևաջրերի և ձնհալի հոսքը ՀՀ ք․ Երևան, Մալաթիա-Սեբաստիա Օհանովի փողոց 26 հասցեի անշարժ գույքի տարածք կանխելու ուղղությամբ։
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով ունի նշված աշխատանքներն իրականացնելու լիցենզիա, համապատասխան տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ, ինչպես նաև կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկանք։
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, օրենքով սահմանված կարգով աշխատանքներ կատարելու իրավասություն, իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքներն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, աշխատանքների միավոր գինը՝ ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները: Հայտը ներկայացվում է անձի կողմից սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի՝ «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին’ Ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 04․09.2024թ. ժամը՝ 18:00֊ն։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 09.09.2024թ. ժամը՝ 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: