Loading...
Գնումներ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով նախատեսված, քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ

02.07.2024
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով նախատեսված, քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 16.02.2023թ. № 235 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 02․07․2024թ. որոշմամբ:

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է հարուցված կատարողական վարույթներով նախատեսված քանդման և ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով ունի նշված աշխատանքներն իրականացնելու լիցենզիա, համապատասխան տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ, ինչպես նաև կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկանք։

Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, օրենքով սահմանված կարգով աշխատանքերն կատարելու իրավասություն, իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքներն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, աշխատանքների միավոր գինը ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները: Հայտը ներկայացվում է անձի կողմից սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին’ Ծառայության Քաղաքացիների սպասարկման  բաժնի միջոցով  ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 01․08.2024թ. ժամը՝ 18:00֊ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 05.08.2024թ. ժամը՝ 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: