Loading...
Գնումներ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով երեխաների տեսակցությունների կազմակերպման և/կամ երեխաներին մեկ ծնողից մյուսին հանձնման հոգեբանական մասնագիտացված ծառայությունների մրցույթ

26.11.2024
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով երեխաների տեսակցությունների կազմակերպման և/կամ երեխաներին մեկ ծնողից մյուսին հանձնման հոգեբանական մասնագիտացված ծառայությունների մրցույթ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 16.02.2023թ. թիվ 233 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 26.11.2024թ. որոշմամբ:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է երեխաների տեսակցությունների կազմակերպման և/կամ երեխաներին մեկ ծնողից մյուսին հանձնելու վերաբերյալ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հոգեբանական ծառայություններ մատուցելու և հոգեբանական ոլորտում փորձագիտական եզրակացություններ տրամադրելու բաց մրցույթ:

Հայտեր կարող են ներկայացնել այն անձինք, որոնց աշխատանքային ռեսուրսներում ներառված է առնվազն երեք հոգեբան-փորձագետ, ովքեր նշված ոլորտում ունեն նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ։

Հայտերը պետք է ներառեն դիմում, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը, հոգեբանական ծառայություններ մատուցելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, աշխատանքային ռեսուրսների և իր կազմում ընդգրկված հոգեբան-փորձագետների աշխատանքային փորձի վերաբերյալ փաստաթղթեր, ինչպես նաև իր կողմից նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք և մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկ:

Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի՝ «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության՝ Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից հարուցված կատարողական վարույթներով հոգեբանական ծառայությունների մատուցման և հոգեբանական ոլորտում փորձագիտական եզրակացություններ տրամադրելու պայմանագիր:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին Ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով՝ ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով մինչև  26122024թ ժամը 18։00: Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն  30122024թ ժամը 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը: