Loading...
Գնումներ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով անշարժ գույքի չափագրման աշխատանքներ իրականացնելու համար լիցենզավորված մասնագետ ներգրավելու մրցույթ

26.11.2024
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով անշարժ գույքի չափագրման աշխատանքներ իրականացնելու համար լիցենզավորված մասնագետ ներգրավելու մրցույթ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 05.04.2024թ. № 300-Ա հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 26․11․2024թ. որոշմամբ:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է հարուցված կատարողական վարույթներով նախատեսված անշարժ գույքի չափագրման աշխատանքներ իրականացնելու համար լիցենզավորված մասնագետ ներգրավելու մրցույթ։

Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձ, որն ունի նշված աշխատանքներն իրականացնելու որակավորում (Կադաստրի կոմիտեի կայքում հրապարակված ցանկում ընդգրկված մասնագետներ):

Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճենը (ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը), օրենքով սահմանված կարգով աշխատանքներ կատարելու իրավասություն (որակավորում), իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքներ իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, աշխատանքների միավոր գինը՝ ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները:

Հայտը ներկայացվում է անձի կողմից սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի՝ «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին’ Ծառայության Քաղաքացիների սպասարկման  բաժնի միջոցով  ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով մինչև 26․12․2024թ. ժամը՝ 18:00֊ն։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն:

Հայտերը կբացվեն 30․12․2024թ. ժամը՝ 12:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: