Loading...
Գնումներ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթների շրջանակներում քանդման, վերակառուցման, կառուցման, ապամոնտաժման, մոնտաժման և այլ բնույթի շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու մրցույթ

08.10.2024
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթների շրջանակներում քանդման, վերակառուցման, կառուցման, ապամոնտաժման, մոնտաժման և այլ բնույթի շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու մրցույթ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 05.04.2024թ. № 301-Ա հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 08․10․2024թ. որոշմամբ:

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է հարուցված կատարողական վարույթների շրջանակներում քանդման, վերակառուցման, կառուցման, ապամոնտաժման, մոնտաժման և այլ բնույթի շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր ձեռք բերելու  մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձ, ով ունի նշված աշխատանքներն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա)։

Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճենը (ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը), օրենքով սահմանված կարգով աշխատանքներ կատարելու թույլտվություն (լիցենզիա), իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքներն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, նախագծանախահաշվային փաստաթղթերի արժեքն` ըստ քանդվող, վերակառուցվող, կառուցվող, ապամոնտաժվող, մոնտաժվող գույքի քառակուսի մետրի՝  ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները:

Հայտը ներկայացվում է անձի կողմից՝ սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի՝ «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին’ Ծառայության Քաղաքացիների սպասարկման  բաժնի միջոցով  ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով մինչև 07.11․2024թ. ժամը՝ 18:00֊ն։ Դրանք պետք է կազմված լինեն հայերեն:

Հայտերը կբացվեն 11․11․2024թ. ժամը՝ 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: