Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` Կազմակերպիչ, հասցե՝ ք․ Երևան, Հալաբյան 41ա շենք) հայտարարում է մրցույթ՝ Ծառայությունում հարٳցված կատարողական վարٳյթի շրջանակٳմ իրականացվող քանդման, վերակառուցման, կառուցման, ապամոնտաժման, մոնտաժման և այլ բնույթի շինարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր կազմող լիցենզավորված անձանց ընտրության համար։
Կատարողական վարույթի շրջանակում անհրաժեշտٳթյٳն է առաջացել կատարել Երևան քաղաքի Աղբյٳր Սերոբի փողոց 40 հասցեٳմ գտնվող բնակելի տան և կից պատշգամբի տանիքի դիրքի այնպիսի փոփոխٳթյٳն, որ բացառվի անձրևաջրերի և ձյան հալոցքի հոսքը դեպի Երևան քաղաքի Աղբյٳր Սերոբ փողոցի թիվ 38/1 հասցեում գտնվող հողատարածք, այն է Երևան քաղաքի Աղբյٳր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի անշարժ գٳյքի ջրահեռացٳմը կազմակերպել և իրագործել բացառապես Երևան քաղաքի Աղբյٳր Սերոբ փողոցի թիվ 40 հասցեի հողամասի սահմաններٳմ, ուստի նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է կազմել նախագծանախահաշվային փաստաթղթեր։
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, որն ունի նշված աշխատանքներն իրականացնելու թույլտվություն։
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճենը, օրենքով սահմանված կարգով համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունք ունենալու փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները, նախկինում կատարված համանման աշխատանքների և դրանց կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկությունը (ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները), համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնելու փորձի, աշխատանքն օպերատիվ կազմակերպելու հնարավորության, աշխատանքային ռեսուրսների, աշխատանքներ իրականացնելիս օգտագործվող տեխնիկական միջոցների առկայության և հագեցվածության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր։
Մրցութային հայտի, դրանց վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձում է այն ներկայացնողը։ Ծրարը և ներկայացված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող անձը։ Ծրարի վրա նշվում են Կազմակերպչի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն), մասնակցի անվանումը (անունը), գտնվելու վայրը և հեռախոսահամարը, ինչպես նաև՝ «Չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հանձնաժողովին՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 30.03.2026թ. ժամը 18:00-ն: Դրանք պետք է կազմված լինեն հայերեն:
Հայտերը կբացվեն 03.04.2026թ. ժամը 16:00-ին:
Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման և ամփոփման նիստին:
Մրցույթի հաղթող կճանաչվի լավագույն առաջարկ ներկայացրած մասնակիցը։ Լավագույն առաջարկի ընտրությունը կատարվում է՝
1) մրցութային հայտեր ներկայացրած մասնակիցների թվից նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, կամ
2) այն մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և ոչ գնային չափանիշներին տրված միավորների հանրագումարը ամենաբարձրն է: Այս մեթոդի կիրառման դեպքում հայտերը գնահատելիս հրավերով սահմանած դեպքերում և կարգով, առաջարկվող գնից բացի, հաշվի են առնվում ոչ գնային այլ չափանիշներ: Ոչ գնային չափանիշները պետք է փոխկապակցված լինեն մրցույթի առարկայի հետ։
Գնի և ոչ գնային չափանիշների գնահատման մեթոդը կիրառելու դեպքում սահմանվում է առավելագույնը 20 միավոր։
Գնի և ոչ գնային չափանիշների կիրառման դեպքում ընտրությունը կատարվում է հաշվի առնելով՝
1) ներկայացված առաջարկի գինը՝ 1-5 միավոր․
2) համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող կամ ծառայություններ մատուցող անձի փորձը՝ 1-5 միավոր․
3) աշխատանքն օպերատիվ կազմակերպելու հնարավորությունները և աշխատանքային ռեսուրսները՝ 1-5 միավոր․
4) աշխատանքներ իրականացնելիս օգտագործվող տեխնիկական միջոցների առկայությունը և հագեցվածությունը՝ 1-5 միավոր։
Կազմակերպչի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի միջև մեկ տարի ժամկետով կկնքվի պայմանագիր։