Loading...
Պաշտոնական

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ունի նոր ճաշարան. Այն կսպասարկի ավելի քան 600 աշխատակցի

31.01.2023
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ունի նոր ճաշարան. Այն կսպասարկի ավելի քան 600 աշխատակցի

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Արսեն Մնացականյանը ներկա են գտնվել ՀԿԱԾ շենքում ճաշարանի բացմանը:

Ճաշարանը ապահովելու է ավելի քան 600 աշխատակիցների ընդմիջման պայմանները:
Լևոն Բալյանը՝ շրջայցի ընթացքում, ճաշարանի սպասարկումն իրականացնող կազմակերպության ներկայացուցչին հորդորել է հատուկ ուշադրություն դարձնել գնային քաղաքականությանը և սննդի որակին. «Որպես Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում երկարամյա աշխատանքային տարիների փորձ ունեցող մարդ, պետք է նշեմ, որ այս ճաշարանի բացումն իսկապես անհրաժեշտություն է աշխատակիցների համար, քանի որ հարկադիր կատարողը հնարավորություն կունենա ոչ միայն բարձրորակ սնունդ օգտագործել, այլև խնայել ժամանակ»,-ընդգծել է նախարարի տեղակալը:

Ճաշարանի սպասարկումն իրականացնում է սննդի ոլորտում ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձ ունեցող կազմակերպությունը: