Loading...
Պաշտոնական

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները մասնակցել են հատուկ ուսուցման և հրաձգության գործնական դասընթացների

14.10.2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները մասնակցել են հատուկ ուսուցման և հրաձգության գործնական դասընթացների

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմը և հարկադիր կատարողները հոկտեմբերի 10-14-ը մասնակցել են Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հանրային ծառայողների համար կազմակերպված հատուկ ուսուցման դասընթացներին։

Հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու ամենամյա հատուկ ուսուցման դասընթացներին այս տարի մասնակցել է Ծառայության 17 աշխատակից։ Նրանք ծանոթացել են հրազենի և հատուկ միջոցների գործադրման պայմաններին, վարժաձևերին, տարբեր վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնություն ցույց տալու հմտություններին, ինքնապաշտպանական հատուկ միջոցների կիրառման հնարքներին, մասնակցել հրաձգության գործնական դասընթացներին։