Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմը և հարկադիր կատարողները սեպտեմբերի 11-15-ը մասնակցել են Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հանրային ծառայողների համար կազմակերպված հատուկ ուսուցման դասընթացներին։
Հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու ամենամյա հատուկ ուսուցման դասընթացներին մասնակցել է Ծառայության 34 աշխատակից։ Նրանք ծանոթացել են հրազենի և հատուկ միջոցների գործադրման պայմաններին, վարժաձևերին, տարբեր վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնություն ցույց տալու հմտություններին, ինքնապաշտպանական հատուկ միջոցների կիրառման հնարքներին, մասնակցել հրաձգության գործնական դասընթացներին։