Loading...
Պաշտոնական

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները մասնակցել են հատուկ ուսուցման դասընթացների․ Գլխավոր հարկադիր կատարողը հետևել է ընթացքին

04.12.2025
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները մասնակցել են հատուկ ուսուցման դասընթացների․ Գլխավոր հարկադիր կատարողը հետևել է ընթացքին
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմը և հարկադիր կատարողները փուլային եղանակով մասնակցել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված հատուկ ուսուցման վերապատրաստման դասընթացներին։
 
Ծառայության շուրջ 100 աշխատակից ծանոթացել է հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու կանոններին, ինչպես նաև «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքին համապատասխանեցված թվայնացված գործիքների հնարավորություններին։