Loading...
Պաշտոնական

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները մասնակցել են հատուկ ուսուցման դասընթացների

23.04.2021
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները մասնակցել են հատուկ ուսուցման դասընթացների

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմը և հարկադիր կատարողներն ապրիլի 19-23-ը մասնակցել են Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հանրային ծառայողների համար կազմակերպված հատուկ ուսուցման դասընթացներին։

Հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու ամենամյա հատուկ ուսուցման դասընթացներին այս տարի մասնակցել է Ծառայության թվով 17 աշխատակից։ Նրանք ոչ միայն ծանոթացել են հրազենի և հատուկ միջոցների գործադրման պայմաններին, վարժաձևերին, տարբեր վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնություն ցույց տալու հմտություններին, ինքնապաշտպանական հատուկ միջոցների կիրառման հնարքներին, այլև մասնակցել հրաձգության գործնական դասընթացներին։