Loading...
Պաշտոնական

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները մասնակցել են հատուկ ուսուցման դասընթացների

18.10.2021
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները մասնակցել են հատուկ ուսուցման դասընթացների

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմը և հարկադիր կատարողները՝ թվով 18 աշխատակից, մասնակցել են հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու ամենամյա հատուկ ուսուցման դասընթացներին։ 

Հատուկ ուսուցումն անցկացվում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, որի նպատակն է հարկադիր կատարողներին  ծանոթացնել հրազենի և հատուկ միջոցների գործադրման պայմաններին, վարժաձևերին, զարգացնել գործնական հրաձգության, ինքնապաշտպանական հատուկ միջոցների կիրառման հնարքները, ինչպես նաև տարբեր վնասվասքներ ստացած անձանց առաջին օգնություն ցույց տալու հմտությունները։