Loading...
Պաշտոնական

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները մասնակցել են հատուկ ուսուցման ամենամյա դասընթացների

21.10.2024
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցները մասնակցել են հատուկ ուսուցման ամենամյա դասընթացների

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմը և հարկադիր կատարողները հոկտեմբերի 14-18-ը մասնակցել են Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հանրային ծառայողների համար կազմակերպված հատուկ ուսուցման դասընթացներին։

Հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու ամենամյա հատուկ ուսուցման դասընթացներին մասնակցել է Ծառայության 35 աշխատակից։ Նրանք ծանոթացել են հրազենի և հատուկ միջոցների գործադրման պայմաններին, վարժաձևերին, հրազենային և այլ վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնություն ցույց տալու հմտություններին, արտակարգ պայմաններում արդյունավետ հաղորդակցման, ինչպես նաև սթրեսի և ժամանակի կառավարման հմտություններին։ Աշխատակիցները մասնակցել են նաև հրաձգության գործնական դասընթացներին։

Դասընթացի ավարտին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հանրային ծառայողները հանձնել են ստուգարք՝ թեստավորման և կրակային պատրաստվածության ստուգման միջոցով: