Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմը և հարկադիր կատարողները՝ թվով 18 աշխատակից, մասնակցել են հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ կրելու, պահելու և գործադրելու հատուկ ուսուցման դասընթացին։
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող ամենամյա հատուկ ուսուցման նպատակն է հարկադիր կատարողներին ծանոթացնել հրազենի և հատուկ միջոցների գործադրման պայմաններին, վարժաձևերին, զարգացնել գործնական հրաձգության, ինքնապաշտպանական հատուկ միջոցների կիրառման հնարքները, ինչպես նաև տարբեր վնասվասքներ ստացած անձանց առաջին օգնություն ցույց տալու հմտությունները։