Loading...
Պաշտոնական

«Հարկադիր կատարողը. փոփոխվող աշխարհի առաջնագծում»․ նշվում է Հարկադիր կատարողների 19-րդ համաշխարհային օրը

11.06.2026
«Հարկադիր կատարողը. փոփոխվող աշխարհի առաջնագծում»․ նշվում է Հարկադիր կատարողների 19-րդ համաշխարհային օրը

Հարգելի՛ գործընկերներ,

Հարգելի՛ ծառայակիցներ,

Այսօր նշում ենք Հարկադիր կատարողների 19-րդ համաշխարհային օրը։ Այս տարի այն կրում է «Հարկադիր կատարողը. փոփոխվող աշխարհի առաջնագծում» արդիական խորագիրը:

Ժամանակակից աշխարհը մեզնից պահանջում է արագություն, ճշգրտություն և անընդհատ կատարելագործում: ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակում մեր առջև հստակ նպատակ էր դրվել՝ արմատապես բարեփոխել հարկադիր կատարման համակարգը: Այսօր վստահորեն կարող ենք արձանագրել, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ոչ միայն հետևում է այդ փոփոխություններին, այլև գտնվում է դրանց առաջնագծում՝ շնորհիվ համակարգի ամբողջական թվայնացման և նորագույն էլեկտրոնային գործիքների ներդրման։ 

Այս տոնական օրը ցանկանում եմ հատուկ երախտագիտություն հայտնել մեր միջազգային գործընկերներին և անձամբ Դատական կատարողների միջազգային միության UIHJ - Union Internationale des Huissiers de Justice նախագահ Մարկ Շմիցին ՝ մշտական աջակցության, փորձի փոխանակման և համագործակցության պատրաստակամության համար: Միջազգային առաջավոր փորձի տեղայնացումը և Միության հետ ամուր գործընկերային կապերը մեծապես նպաստում են Հայաստանում հարկադիր կատարման համակարգի արդիականացմանը և եվրոպականչափանիշներին համապատասխանեցմանը։ Մեր իրականացրած բարեփոխումները միտված են մեկ գլխավոր նպատակի՝ բարձրացնել կատարողական վարույթի արդյունավետությունը և առավելագույնս պաշտպանել քաղաքացիների ու պետության իրավունքները: Այս ուղղությամբ մեր արձանագրած հաջողություններն արդեն իսկ շոշափելի են։

Կրկին շնորհավորելով Դատական կատարողների միջազգային միության մեր գործընկերներին՝ ցանկանում եմ արդյունավետ շարունակական համագործակցություն։ Արդարությունը սկսվում է օրենքից, իրականացվում՝ հարկադիր կատարողի մասնակցությամբ։

 

Սիրո Ամիրխանյան

Գլխավոր հարկադիր կատարող