Loading...
Գնումներ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

05.12.2025
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ԳՈՒՅՔԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 03062025թ. թիվ 545-Ա հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)  03122025թ. որոշմամբ:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` Կազմակերպիչ, հասցե՝ ք Երևան, Հալաբյան 41ա շենք) հայտարարում է մրցույթ՝ Ծառայությունում հարٳցված կատարողական վարٳյթի շրջանակٳմ գույքի տեղափոխման և տեղափոխված գույքի պահեստավորման աշխատանքներ իրականացնող կազմակերպության ընտրության համար:

Ծառայությունների մատուցման վայր հանդիսացող տարածքٳմ առկա է ﬔծ քանակٳթյամբ գٳյք, այդ թվٳմ՝արևային պանելների արտադրٳթյան հոսքագծեր, ծանր սարքավորٳﬓեր և հաստոցներ։ Անհրաժեշտ է ապահովելտարածքից գٳյքի տեղափոխٳմը և տեղափոխված գٳյքի պահեստավորٳմը:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել այն անձինք, որոնք ունեն համապատասխան գործունեություն իրականացնելու տեխնիկական հնարավորություն և բավարարում են են մրցույթով առաջադրված պահանջներին և պայմաններին։

Հայտերը պետք է ներառեն դիմում, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը, նախկինում կատարված համանման աշխատանքների և դրանց կազմակերպման հնարավորության մասին հակիրճ ապացույց/տեղեկանք, մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկություն (ներառյալ՝ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները), համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնելու փորձի, աշխատանքն օպերատիվ կազմակերպելու հնարավորության, աշխատանքային ռեսուրսների, աշխատանքներ իրականացնելիս օգտագործվող տեխնիկական միջոցների առկայության և հագեցվածության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր։

Մրցութային հայտը և դրան վերաբերող փաստաթղթերը դրվում են ծրարի մեջ, որը սոսնձում է այն  ներկայացնողը։ Ծրարը և ներկայացված փաստաթղթերը ստորագրում է դրանք ներկայացնող անձը։ Ծրարի վրա նշվում են Կազմակերպչի անվանումը և հայտի ներկայացման վայրը (հասցեն), մասնակցի անվանումը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը, ինչպես նաև՝ «Չբացել մինչև հայտերի բացման նիստը» բառերը:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հանձնաժողովին՝  ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 09.01.2026թ. ժամը 18:00: Դրանք պետք է կազմված լինեն հայերեն:

Հայտերը կբացվեն 14.01.2026թ. ժամը 12:30-ին:

Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման և ամփոփման նիստին:

Մրցույթում հաղթող կճանաչվի լավագույն առաջարկ ներկայացրած մասնակիցը։ Լավագույն առաջարկի ընտրությունը կատարվում է՝

1) մրցութային հայտեր ներկայացրած մասնակիցների թվից նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, կամ

2) այն մասնակցին ընտրելու մեթոդով, որի առաջարկած գնին և ոչ գնային չափանիշներին տրված միավորների հանրագումարը ամենաբարձրն է: Այս մեթոդի կիրառման դեպքում հայտերը գնահատելիս հրավերով սահմանած դեպքերում և կարգով, առաջարկվող գնից բացի, հաշվի են առնվում ոչ գնային այլ չափանիշներ: Ոչ գնային չափանիշները պետք է փոխկապակցված լինեն մրցույթի առարկայի հետ։

Գնի և ոչ գնային չափանիշների գնահատման մեթոդը կիրառելու դեպքում սահմանվում է  առավելագույնը 20 միավոր։

Գնի և ոչ գնային չափանիշների կիրառման դեպքում ընտրությունը կատարվում է հաշվի առնելով՝

1) ներկայացված առաջարկի գինը՝ 1-5 միավոր

2) համապատասխան ոլորտում գործունեություն իրականացնող կամ ծառայություններ մատուցող կազմարպության փորձը՝ 1-5 միավոր

3) աշխատանքն օպերատիվ կազմակերպելու հնարավորությունները և աշխատանքային ռեսուրսները՝ 1-5 միավոր

4) աշխատանքներ իրականացնելիս օգտագործվող տեխնիկական միջոցների առկայությունը և հագեցվածությունը՝ 1-5 միավոր։

Կազմակերպչի և մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի միջև մեկ տարի ժամկետով կկնքվի պայմանագիր։