Loading...
Պաշտոնական

Հարկադիր կատարման փուլում արտոնությունից օգտվելու համար մնացել է ընդամենը մեկ ամիս

31.05.2024
Հարկադիր կատարման փուլում արտոնությունից օգտվելու համար մնացել է ընդամենը մեկ ամիս

Հարգելի քաղաքացինե՛ր,

Տեղեկացնում ենք, որ Հարկադիր կատարման ներկայացված ՃՈ տուգանքը 50 տոկոսով և մնացորդ գումարի համապատասխան կատարողական ծախսը վճարելու օրենքով նախատեսված արտոնությունը հարկադիր կատարման փուլում կգործի մինչև ս․թ․ հուլիսի 6-ը ներառյալ։

Վճարումներ կարող եք իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անձնական գրասենյակ», «Հետախուզումներ» թվային հարթակների, ինչպես նաև բանկերի և վճարահաշվարկային տերմինալների միջոցով։

«Անձնական գրասենյակում հնարավոր է գրանցվել նաև  «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով։