Արտակարգ դրությամբ պայմանավորված` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի, ըստ այդմ՝ կասեցվել է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնք ենթադրում են շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ։
Կասեցումը չի վերաբերում Հարկադիր կատարման ծառայության կողմից էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ www.ajurd.am կայքով կազմակերպվող հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացին։
Հաշվի առնելով, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակցի հետ հարկադիր կատարողը պարտավոր է համապատասխան ընթացակարգով կնքել առուվաճառքի պայմանագիր, ինչն էլ իր հերթին ենթադրում է անմիջական շփում կատարողական վարույթի մասնակիցների և այլ անձանց հետ, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ գույքն օրենքով սահմանված կարգով իրացվելուց, լոտի ամբողջ գինը վճարվելուց հետո կատարողական վարույթը կասեցվելու է: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակցի (գնորդի) հետ առուվաճառքի պայմանգիրը կնքումը կիրականացվի արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո՝ օրենքով սահմանված կարգով:
Միաժամանակ հայտնում ենք, որ արտակարգ դրության ամբողջ ժամանակահատվածում հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարը և հաղթելուց հետո լոտի ամբողջ գինը (գնման գինը) կարող են վճարվել ԲԱՑԱՌԱՊԵՍ կա՛մ առցանց վճարման համակարգի միջոցով (www.ajurd.am կայքում), կա՛մ Ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցելու եղանակով:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդի համար նախատեսված բանկային հաշիվն է՝ 900013288031: