Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը և տեղակալ Գոհար Մկրտչյանը Դատական կատարողների միջազգային միٳթյան նախագահ Մարկ Շմիտցի հրավերով մայիսի 15-16-ը Նիդերլանդների Հաագա քաղաքٳմ մասնակցել են Դատական կատարողների միջազգային միٳթյան Մշտական խորհրդի կիսամյակային լիագٳմար նիստին։
Նիստի ավարտին Սիրո Ամիրխանյանը հանդիպել է Միության նախագահ Մարկ Շմիտցի և Ղազախստանի Հանրապետության մասնավոր հարկադիր կատարողների hանրապետական պալատի նախագահ Այդոս Բեյբիտովիչ Իմանբաևի հետ։
ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Դատական կատարողների միջազգային միٳթյան լիիրավ անդամ է 2015 թվականից։ Ներկայումս Միությանն անդամակցում է ավելի քան 90 երկիր։