Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է Հայոց բանակի 31- ամյակի առթիվ
28.01.2023
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայոց բանակի նվիրյալ սպաներ և զինվորներ,
Շնորհավորում եմ հայոց պետականության նշանակալից տոներից մեկի՝ Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի կապակցությամբ։
Հայոց բանակը կայացման մեծ ճանապարհ է անցել: Կազմավորման առաջին տարիներից քննություն բռնած Հայոց բանակը, հայ զինվորն ու արժանի սպան մեր անկախ պետականության պաշտպանության և անվտանգության հուսալի երաշխիքն են։
Այսօր էլ մեր զինվորն իր քաջության ու հերոսության, կյանքի գնով է պահում հայոց պետականության սահմանները։
Խոնարհումս մեր սահմանները պահող հայ զինվորին, բոլոր պատերազմներում հերոսացած մեր հայորդիներին, նրանց ընտանիքներին։
Կրկին շնորհավորելով Հայոց բանակի տոնի առթիվ՝ մաղթում եմ տևական խաղաղություն, բարձր մարտունակություն, ոգու ամրություն՝ հանուն մեր պետության և ժողովրդի անվտանգության։