Loading...
Պաշտոնական

Գլխավոր հարկադիր կատարողը հերթական մարզային այցն է կատարել

06.06.2025
Գլխավոր հարկադիր կատարողը հերթական մարզային այցն է կատարել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքային օրակարգում շարունակում են առաջնահերթություն մնալ մարզային այցելությունները, որոնք միտված են կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, ղեկավար կազմի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել ՀԿԱԾ Կոտայքի մարզային բաժին։

Աշխատանքային քննարկումների ընթացքում Կոտայքի մարզային բաժնի պետ Արման Պողոսյանը ներկայացրել է բաժնի ցուցանիշներն ու աշխատանքի կազմակերպմանն առնչվող հարցերը։

Գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է քաղաքացիներին բարեկիրթ սպասարկելուն, այդ թվում՝ բաժնի կողմից քաղաքացիների հեռախոսազանգերին պատշաճ ձևով պատասխանելուն,ծառայությունն իրականացնելիս համբերատար, պատասխանատու լինելուն և այլ հարցեր։

Սիրո Ամիրխանյանը հանձնարարական է տվել մարզային բաժնի պետին՝ ի թիվս այլնի վերահսկել նաև Ծառայության դեպոզիտ հաշիվներում առկա և քաղաքացիներին վերադարձման ենթակա գումարների գործընթացի համակարգված իրականացումը։

Գլխավոր հարկադիր կատարողը շրջայց է կատարել նաև մարզային բաժնի շենքում, տեղում ծանոթացել հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին: