Loading...
Պաշտոնական

Գլխավոր հարկադիր կատարողը հերթական մարզային այցն է կատարել

23.06.2025
Գլխավոր հարկադիր կատարողը հերթական մարզային այցն է կատարել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատանքային օրակարգում շարունակում են
առաջնահերթություն մնալ մարզային այցելությունները, որոնք միտված են կառույցի գործունեության արդյունավետության բարձրացմանը։

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, ղեկավար կազմի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժին։

Աշխատանքային քննարկումների ընթացքում Ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետ Լևոն Դանիելյանը ներկայացրել է բաժնի ցուցանիշներն ու աշխատանքի կազմակերպմանն առնչվող հարցերը։

Գլխավոր հարկադիր կատարողն առանձնահատուկ անդրադարձել է աշխատանքային կարգապահությանը, բարձրացված խնդիրների լուծմանն առավել ուշադիր ու հետևողական լինելուն, այդ թվում՝ հեռախոսազանգերին, քաղաքացիների դիմում-բողոքներներին արագ և պատշաճ կերպով պատասխանելուն։

Քննարկվել են նաև «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի կիրարկմանն առնչվող ընթացակարգային հարցերը, ուժի մեջ մտնելու ժամկետները։