Loading...
Պաշտոնական

Գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության պատվիրակությանը

18.09.2024
Գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության պատվիրակությանը

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության դատական կարգադրիչների (պրիստավների) դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վորոնինի գլխավորած պատվիրակությանը։

Այցի նպատակն է տեղում ծանոթանալ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությանը, հարկադիր կատարման ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման փորձին։

Ըստ օրակարգի՝ ռուս գործընկերների հետ քննարկվել են երկու կառույցների միջև այս տարվա հունիսին ստորագրված 2024-2025 թթ․ համագործակցության ծրագրից բխող երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։ Ներկայացվել են նաև «Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքի առանցքային ուղղությունները:

Այցի շրջանակում հյուրերն եղել են նաև ՀԿԱԾ Արագածոտնի մարզային բաժնու, տեղում ծանոթացել Ծառայության շարժական գրասենյակի աշխատանքներին։