Loading...
Պաշտոնական

Գլխավոր հարկադիր կատարողի ուղերձը Դատախազության աշխատողի օրվա առթիվ

01.07.2026
Գլխավոր հարկադիր կատարողի ուղերձը Դատախազության աշխատողի օրվա առթիվ

ՀՀ գլխավոր դատախազ

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Տիկին Աննա Վարդապետյանին

 

Հարգելի' տիկին Վարդապետյան,

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության դատախազության ողջ անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ։

Դատախազությունն առանցքային դեր ունի իրավական պետության կայացման, օրենքի գերակայության ապահովման, հանրային շահի պաշտպանության և արդարադատության արդյունավետ իրականացման գործում։ Ձեր ամենօրյա պատասխանատու ծառայությունը, բարձր մասնագիտական պատրաստվածությունն ու սկզբունքային մոտեցումը կարևոր նշանակություն ունեն քաղաքացիների իրավունքների պաշտպանության, իրավակարգի ամրապնդման և հանրային վստահության պահպանման գործում։

Վստահ եմ, որ իրավապահ համակարգի տարբեր օղակների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը շարունակելու է նպաստել օրենքի գերակայության ապահովմանը, պետական ինստիտուտների ամրապնդմանը և մեր երկրի զարգացմանը։

Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Դատախազության բոլոր աշխատակիցներին ամուր առողջություն, անսպառ եռանդ, նոր հաջողություններ և արդյունավետ գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի։

 

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող     

Սիրո Ամիրխանյան