Loading...
Պաշտոնական

Գլխավոր հարկադիր կատարողի շնորհավորական ուղերձը Դատախազության օրվա առթիվ

01.07.2023
Գլխավոր հարկադիր կատարողի շնորհավորական ուղերձը Դատախազության օրվա առթիվ

ՀՀ Գլխավոր դատախազ

Տիկին Աննա Վարդապետյանին

 

Հարգելի՛ տիկին Վարդապետյան, 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Դատախազության բոլոր աշխատակիցներին Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա առթիվ։

Ձեր ղեկավարած կառույցը կարևորագույն դերակատարում ունի Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության հաստատման և հանցավորության դեմ պայքարի գործում:

Ձեր ամենօրյա լարված ու պատասխանատու աշխատանքով նպաստում եք մեր երկրում օրինականության հաստատմանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ու ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը։ Վստահ եմ, որ մասնագիտական գիտելիքների, նվիրվածության և որդեգրած աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումների շնորհիվ՝ կարողանալու եք էլ ավելի բարձրացնել կառույցի հեղինակությունը՝ լիարժեքորեն իրականացնելով Դատախազության սահմանադրական առաքելությունը։

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Ձեզ և դատախազական համակարգի բոլոր աշխատակիցներին մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն և բարի ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: 

 

Գլխավոր հարկադիր կատարող     

Արսեն Մնացականյան