Գլխավոր հարկադիր կատարողն ապագա իրավաբաններին ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի օրենսդրական փոփոխությունները, Ծառայության կողմից ներդրված թվային գործիքները, մասնավորապես խոսել է https://cabinet.harkadir.am «Անձնական գրասենյակ» էլեկտրոնային հարթակի հնարավորությունների մասին, որոնք ավելի մատչելի են դարձրել քաղաքացիների սպասարկումն ու կատարողական վարույթի նյութերին հասանելիությունը։