Loading...
Պաշտոնական

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի շնորհավորական ուղերձը Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ

19.10.2025
Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի շնորհավորական ուղերձը Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ

Ծովինար Թադևոսյանին

Հարգելի՛ տիկին Թադևոսյան,

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ։

Քրեակատարողական ծառայությունն առանցքային դեր ունի մեր երկրում իրավակարգի ամրապնդման, հասարակության, օրենքի և մարդու իրավունքների պաշտպանության գործում։

Ձեր ամենօրյա աշխատանքը մեծ ազդեցություն ունի հասարակական անվտանգության ու արդարադատության իրականացման վրա: Ուստի, պրոֆեսիոնալիզմը, սկզբունքայնությունը և բարեխղճությունը անփոխարինելի են քրեակատարողական համակարգի արդյունավետության, կարգապահության հարցում:

Վստահ եմ, որ Ձեր հետևողականության արդյունքում կկարողանաք ապահովել քրեակատարողական ոլորտի բարեփոխումները։

Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և նորանոր մասնագիտական ձեռքբերումներ` հանուն  մեր պետության և ժողովրդի:

 

Սիրո Ամիխանյան

Գլխավոր հարկադիր կատարող