Loading...
Պաշտոնական

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի շնորհավորական ուղերձը Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

23.10.2025
Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի շնորհավորական ուղերձը Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Արդարադատության առաջին դասի խորհրդական

Արթուր Նահապետյանին

Հարգելի՛ պարոն Նահապետյան,

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Հակակոռուպցիոն կոմիտեի անձնակազմին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա առթիվ։

Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում կարևոր է Հակակոռուպցիոն կոմիտեի դերը արդարության, օրինականության և պետական կառավարման համակարգում թափանցիկության ապահովման, ինչպես նաև հասարակական վստահության ամրապնդման գործում։

Վստահ եմ, որ Ձեր հետևողականությունն ու սկզբունքայնությունը նպաստելու են մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ իրականացմանը,  պետության և հասարակության օրինական շահերի պաշտպանությանը։

Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ձեզ և Կոմիտեի աշխատակիցներին մաղթում եմ անփորձանք և արդյունավետ ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի բարօրության։

 

Սիրո Ամիրխանյան

Գլխավոր հարկադիր կատարող