ՀՀ Ներքին գործերի նախարար
Տիկին Արփինե Սարգսյանին
Հարգելի՛ տիկին Սարգսյան,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ներքին գործերի նախարարության բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում Ձեր գլխավորած կառույցը մշտապես ունեցել է առանցքային դերակատարություն՝ նպաստելով հասարակական անվտանգության ապահովմանն ու քաղաքացիների իրավունքների պահպանության արդյունավետ իրագործմանը։
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ ՆԳՆ տարբեր կառուցվածքային ստորաբաժանումների միջև համագործակցությունը կայացած իրողություն է։
Վստահ եմ՝ Ձեր ղեկավարության ներքո իրականացվող շարունակական և համակարգված բարեփոխումները զգալիորեն կնպաստեն ոստիկանության համակարգի ինստիտուցիոնալ կայացմանը և հանրության վստահության բարձրացմանը։
Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, նշանակալի ձեռքբերումներ` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:
Սիրո Ամիրխանյան
Գլխավոր հարկադիր կատարող