ՀՀ գլխավոր դատախազ
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
Տիկին Աննա Վարդապետյանին
Հարգելի’ տիկին Վարդապետյան,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և դատախազական համակարգի բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ։
Դատախազության նշանակալի դերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում արդարադատության իրականացման, օրինականության վերահսկման և հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում արժանի է գնահատանքի։ Իրավապահ մարմինների օղակում Ձեր կառույցի կողմից իրականացվող հետևողական ու պատասխանատու գործունեությունն էական ներդրում է քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական արդարության ապահովման գործում։
Համոզված եմ, որ Ձեր նվիրվածությունը, բարձր մասնագիտական պատրաստվածությունը և սկզբունքայնությունը շարունակելու են առաջնորդել մեր պետականության ամրապնդման ու Դատախազության սահմանադրական առաքելության արդյունավետ իրականացման գործում։
Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ և Դատախազության բոլոր աշխատակիցներին քաջառողջություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող
Սիրո Ամիրխանյան