Loading...
Պաշտոնական

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ

19.10.2022
Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ

 

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ

Արդարադատության գեներալ-մայոր

Սերգեյ Ատոմյանին

 

 Հարգելի՛ պարոն Ատոմյան, 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցներին Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ։

Քրեակատարողական ծառայության ոլորտում այս տարիներին իրականացվող շարունակական բարեփոխումները փաստում են մեր երկրում նոր որակի քրեակատարողական համակարգ ունենալու կարևոր առաքելության մասին, որի նպատակը  կալանավորված և պատիժ կրող անձանց իրավունքների պաշտպանությունն է։

Վստահ եմ՝ Ձեր հետևողականության և նվիրյալ ծառայակիցների աշխատանքի շնորհիվ կկարողանաք ապահովել դատաիրավական համալիր բարեփոխումների Ձեր ոլորտին առնչվող նախաձեռնությունների իրականացումը։

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և բարի ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: 

Գլխավոր հարկադիր կատարող

Սերգեյ Մեղրյան