ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
ԱՐԳԻՇՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Քյարամյան,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի աշխատակիցներին Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ։
Որպես իրավական պետության կարևոր օղակներից մեկը՝ Ձեր ղեկավարած կառույցն իր առանցքային դերն ունի Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի հաստատման և ամրապնդման, ՀՀ քաղաքացիների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության, հանցավորության ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացման գործում:
Ամենօրյա լարված ու պատասխանատու աշխատանքով Դուք նպաստում եք մեր երկրում օրինականության հաստատմանը, պետության և հասարակության օրինական շահերի պաշտպանությանը։ Վստահ եմ՝ Ձեր մասնագիտական գիտելիքներով ու հետևողական աշխատանքով կկարողանաք լիարժեք իրականացնել Սահմանադրությամբ Ձեզ վերապահված լիազորությունները։
Վերստին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ձեզ և Քննչական կոմիտեի բոլոր ծառայողներին մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն և բարի ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:
Հարգանքով՝
ՍԵՐԳԵՅ ՄԵՂՐՅԱՆ