ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ
Արդարադատության երրորդ
դասի պետական խորհրդական
Արգիշտի Քյարամյանին
Հարգելի՛ պարոն Քյարամյան,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի անձնակազմին մասնագիտական տոնի՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ։
Պատասխանատու ծառայություն իրականացնելով՝ Ձեր ղեկավարած կառույցն իր կարևոր դերակատարությունն ունի Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի հաստատման և ամրապնդման, մինչդատական վարույթում քաղաքացիների օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության, հանցավորության ու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի իրականացման գործում:
Վստահ եմ՝ Ձեր հետևողական աշխատանքի, փորձի, Քննչական կոմիտեի ծառայակիցների նվիրումի ու ջանասիրության շնորհիվ կկարողանաք լիարժեք իրագործել Սահմանադրությամբ Ձեր կառույցին վերապահված լիազորությունները՝ մեր երկրում օրինականության հաստատման, պետության և հասարակության օրինական շահերի պաշտպանության ուղղությամբ։
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Ձեզ և Քննչական կոմիտեի բոլոր ծառայողներին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, անփորձանք ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:
Գլխավոր հարկադիր կատարող
Սերգեյ Մեղրյան