Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
Սասուն խաչատրյանին
Հարգելի՛ պարոն Խաչատրյան,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Հակակոռուպցիոն կոմիտեի անձնակազմին Կոմիտեի ձևավորման մեկամյակի և մասնագիտական տոնի առթիվ։
Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում առանցքային ու կարևոր է Ձեր ղեկավարած կառույցի դերը մեր երկրում հանցավորության ու կոռուպցիայի դեմ տարվող պայքարում, իրավակարգի հաստատման, պետության նկատմամբ վստահության ամրապնդման գործում։
Կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային է։ Համոզված եմ՝ մեր կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը նպաստելու է պետության և հասարակության օրինական շահերի պաշտպանությանը։
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվա առթիվ՝ Ձեզ և Կոմիտեի բոլոր ծառայողներին մաղթում եմ անփորձանք և արդյունավետ ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:
Գլխավոր հարկադիր կատարող
Սերգեյ Մեղրյան