Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Գարնանային այս գեղեցիկ օրը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու ձեր գոյությունն ու անգնահատելի դերը ոչ միայն ամուր ընտանիքի կայացման, հայրենասեր սերունդների դաստիարակման, այլ նաև գրագետ և օրինապաշտ հասարակության ձևավորման գործում:
Պատահական չէ, որ դարեր շարունակ հայ ազգը պահել է իր ինքնությունն ու ազգային դիմագիծը հենց ձեր իմաստնության, խոհեմության ու առաքինության շնորհիվ: Դուք եք հայ ընտանիքի սյունն ու ապավենը, անգնահատելի է ձեր ներդրումը արժանապատիվ սերունդների, մարդկային առաքինությամբ ու բարոյականությամբ օժտված հայ զավակների դաստիարակման գործում:
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, այսօր էլ, երբ մեր երկիրը կանգնած է համավարակի հաղթահարման լուրջ մարտահրավերի առաջ, դուք ձեր ամենօրյա դժվարին ու պատասխանատու աշխատանքով, Հայրենիքի հանդեպ ձեր անձնվեր ծառայությամբ նպաստում եք հայոց պետականության զարգացմանն ու առաջընթացին:
Թող որ ձեր դեմքից երբեք չպակասի ժպիտը, կանացիությունը, գեղեցկության փայլն ու մայրության բերկրանքը: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն:
Գլխավոր հարկադիր կատարող
Սերգեյ Մեղրյան