Loading...
Պաշտոնական

Գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

25.03.2026
Գլխավոր հարկադիր կատարողը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն հանդիպել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Դատաիրավական լրագրություն» դասընթացի ուսանողներին։ 

Հանդիպման ընթացքում Սիրո Ամիրխանյանն ուսանողներին ներկայացրել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեությունը, դրա կարևորությունը իրավական համակարգում, ինչպես նաև կատարված փոփոխությունները, միաժամանակ ընդգծել  լրատվամիջոցների դերը հանրային իրազեկման գործում։

Գլխավոր հարկադիր կատարողն առանձնահատուկ ընդգծել է ուսանողների հետաքրքրվածությունը։
 
Հանդիպումն անցել է ակտիվ հարց ու պատասխանով։