ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության
Պետի պարտականությունները ժամանակավոր կատարող
Ամբակում Գրիգորյանին
Հարգելի՛ պարոն Գրիգորյան,
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ։
Ձեր կառույցի դերը կարևոր է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության իրականացման գործում։ Մեր երկրում նոր չափանիշներով քրեակատարողական համակարգ ունենալով՝ կարող ենք նոր որակ հաղորդել քրեակատարողական ծառայությանը, պատիժը կրող անձանց վերասոցիալականացմանը։
Լիահույս եմ, որ նվիրյալ ծառայակիցների, բարեխիղճ սպաների աշխատանքի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում կարող ենք ունենալ բարձր հեղինակություն վայելող Քրեակատարողական ծառայություն։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ խաղաղություն և բարի ծառայություն:
Գլխավոր հարկադիր կատարող
Արսեն Մնացականյան