Loading...
Պաշտոնական

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը շնորհավորել է Քննչական կոմիետի 10-ամյակի առթիվ

08.10.2024
Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը շնորհավորել է Քննչական կոմիետի 10-ամյակի առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ  

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Արգիշտի Քյարամյանին

 

Հարգելի՛ պարոն Քյարամյան, 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին կազմավորման 10-ամյակի և Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առթիվ։

 Ձեր ղեկավարած կառույցին վերապահված է մեր երկրում իրավակարգի ամրապնդման, հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված կարևորագույն գործառույթների ապահովումը, Հայաստանի Հանրապետությունում օրինականության ամրապնդումն ու քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:

Վստահ եմ՝ Քննչական կոմիտեի գործունեության՝ այսօր արդեն տեսանելի արդյունքները Ձեր ղեկավարությամբ և կոմիտեի աշխատակիցների բարեխիղճ ու հետևողական աշխատանքի շնորհիվ կլինեն շարունակական հետագա տարիներին ևս՝ արձանագրելով նորանոր հաջողություններ օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելիս։

Կրկին շնորհավորելով հոբելյանական օրվա առթիվ՝ Ձեզ և Քննչական կոմիտեի բոլոր աշխատակիցներին մաղթում եմ խաղաղություն, անկոտրում կամք և արդյունավետ աշխատանք՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի:

 

Գլխավոր հարկադիր կատարող

Արսեն Մնացականյան