Loading...
Պաշտոնական

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի շնորհավորական ուղերձը Քրեակատարողական ծառայության 105-ամյակի առթիվ

18.10.2024
Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի շնորհավորական ուղերձը Քրեակատարողական ծառայության 105-ամյակի առթիվ

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ

Ամբակում Գրիգորյանին

 

 

Հարգելի՛ պարոն Գրիգորյան, 

 Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, Քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցներին, վետերաններին  Ծառայության 105-ամյա հոբելյանի և մասնագիտական տոնի կապակցությամբ։

Քրեակատարողական ծառայությունը կարևոր դերակատարություն ունի երկրի իրավական համակարգում: Արդեն մեկ դարից ավելի է՝ Ծառայությունն օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս ապահովում է պատիժների արդար և արդյունավետ կատարումը, նպաստում հասարակության բարեկեցության ապահովմանը։

Ձեր և Ձեր ծառայակիցների նվիրված և դժվարին աշխատանքն անգնահատելի է մեր երկրում վերջնական արդարադատության իրականացման, հասարակական անվտանգության, ինչպես նաև անազատության մեջ գտնվող անձանց հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման գործում։

Այս հոբելյանը Քրեակատարողական ծառայության պատմության վավերագիրն է, անցած ուղու պատմությունը, որի կերտման գործում կարևոր դերակատարում ունեն բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ ձևավորել ու զարգացրել են այս կարևոր ոլորտը, և նրանք, ովքեր այսօր էլ ջանք ու եռանդ չեն խնայում իրենց մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարելու և քրեակատարողական ծառայողի պատիվը բարձր պահելու ուղղությամբ։

Կրկին շնորհավորելով օրվա առիթով՝ Ձեզ և Քրեակատարողական ծառայության բոլոր աշխատակիցներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, մասնագիտական հաջողություններ և նոր ձեռքբերումներ՝ ի շահ ժողովրդի և պետության:

 

 

Արսեն  Մնացականյան

Գլխավոր հարկադիր կատարող