Loading...
Պաշտոնական

Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատակցի օրվա առթիվ

01.07.2024
Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանի շնորհավորական ուղերձը Դատախազության աշխատակցի օրվա առթիվ

ՀՀ գլխավոր դատախազ

Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական

Տիկին Աննա Վարդապետյանին

 

 

Հարգելի՛ տիկին Վարդապետյան, 

 

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Դատախազության բոլոր աշխատակիցներին Դատախազության  աշխատողի օրվա առթիվ։

Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում արդարադատություն իրականացնելու և անաչառություն ապահովելու գործում, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարում  Ձեր ղեկավարած կառույցի դերն անգնահատելի է։

Ձեր քրտնաջան ու նպատակաուղղված աշխատանքով, ներդրած ջանքերով նպաստում եք մեր երկրում օրինականության հաստատմանը, քաղաքացու հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

Վստահ եմ, որ Ձեր հետևողականության, նպատակասլացության, նվիրվածության շնորհիվ՝ հաջողությամբ եք իրականացնելու Դատախազության սահմանադրական առաքելությունը, իսկ մեր կառույցների միջև ձևավորված համագործակցությունը լինելու է արդյունավետ։

Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ՝ Ձեզ և դատախազական համակարգի բոլոր աշխատակիցներին մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ, խաղաղություն և բարի ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի: 

 

 

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող     

Արսեն Մնացականյան