Loading...
Գնումներ

Երեխաների տեսակցությունների կազմակերպման կամ երեխաներին մեկ ծնողից մյուսին հանձնման կատարողական վարույթներով հոգեբանական մասնագիտացված ծառայությունների մրցույթ

22.07.2022

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 04.06.2020թ. № 523 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 21.07.2022թ. որոշմամբ:

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծաոայությունը (այսուհետ’ Ծաոայություն) հայտարարում է երեխաների տեսակցությունների կազմակերպման կամ երեխաներին մեկ ծնողից մյուսին հանձնման վերաբերյալ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հոգեբանական մասնագիտացված ծառայություններ մատուցելու մրցույթ:

Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով ունի նշված ծառայությունները մատուցելու համար սահմանված կարգով ստացված իրավասությունր հավաստող փաստաթուղթ:

Հայտերը պետք է ներառեն դիմում, իրավաբանական անձի՝ պետական գրանցման վկայականի պատճեն, հոգեբանական ծառայություններ մատուցելու իրավասությունր հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկություն: Մրցույթի հայտր ներկայացվում է անձի կողմից սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին’ Ծառայության Քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով մինչև 9.09.2022թ. ժամը 18:00֊ն: Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 15.09.2022թ. ժամը 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից հարուցված կատարողական վարույթներով հոգեբանական մասնագիտացված ծառայությունների մատուցման պայմանագիր: