Loading...
Գնումներ

Երեխաների տեսակցությունների կազմակերպման կամ երեխաներին մեկ ծնողից մյուսին հանձնման կատարողական վարույթներով հոգեբանական մասնագիտացված ծառայությունների մրցույթ

08.11.2022
Երեխաների տեսակցությունների կազմակերպման կամ երեխաներին մեկ ծնողից մյուսին հանձնման կատարողական վարույթներով հոգեբանական մասնագիտացված ծառայությունների մրցույթ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 04.06.2020թ. № 523 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 07.12.2022թ. որոշմամբ:

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծաոայությունը (այսուհետ’ Ծաոայություն) հայտարարում է երեխաների տեսակցությունների կազմակերպման և/կամ երեխաներին մեկ ծնողից մյուսին հանձնելու վերաբերյալ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հոգեբանական մասնագիտացված ծառայություններ մատուցելու և հոգեբանական ոլորտում փորձագիտական եզրակացություններ տրամադրելու բաց մրցույթ:

Հայտեր կարող են ներկայացնել, այն անձինք, որոնց աշխատանքային ռեսուրսներում ներառված են առնվազն երեք հոգեբան-փորձագետ, ովքեր  նշված ոլորտում ունեն նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ։

Հայտերը պետք է ներառեն դիմում, իրավաբանական անձի՝ պետական գրանցման վկայականի պատճեն, հոգեբանական ծառայություններ մատուցելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, աշխատանքային ռեսուրսների և իր կազմում ընդգրկված հոգեբան-փորձագետների աշխատանքային փորձի վերաբերյալ փաստաթղթեր, ինչպես նաև իր կողմից նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք և մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկ:

Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել՝ Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների կողմից հարուցված կատարողական վարույթներով հոգեբանական մասնագիտացված ծառայությունների մատուցման և հոգեբանական ոլորտում փորձագիտական եզրակացություններ տրամադրելու պայմանագիր:

Սույն ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված՝

1)   հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ.

2) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ունեն իրենց ներկայացրած գնային առաջարկի մինչև մեկ տոկոսը, բայց ոչ ավելի, քան հիսուն հազար Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ժամկետանց պարտավորություններ.

3) որոնք կամ որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.

4) որոնց վերաբերյալ հայտը ներկայացվելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում առկա է օրենքով սահմանված կարգով կայացված անբողոքարկելի վարչական ակտ` գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար.

5) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների գնումների մասին օրենսդրության համաձայն հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում.

6) որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին’ Ծառայության քաղաքացիների սպասարկման բաժնի միջոցով՝ ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով մինչև 07.12.2022թ. ժամը 18:00֊ն: Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 13.12.2022թ. ժամը 15:00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը: