Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է հարուցված կատարողական վարույթներով նախատեսված վտարման կատարողական գործողությունների ընթացքում պարտապանների գույքի բեռնման, բեռնաթափման և բեռնափոխադրման ծառայություններ մատուցելու մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով ունի նշված աշխատանքներն իրականացնելու տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ:
Վտարման կատարողական գործողություններն իրականացվում են Երևան քաղաքում և ՀՀ մարզերում:
Մրցույթին մասնակցելու հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Ծառայության տնտեսական բաժին՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 20.01.2022թ, ժամը 10:00-ն, կամ զանգահարել 060-713428 և 060-713591 հեռախոսահամարներով:
Մրցույթի հաղթող կճանաչվեն մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցները:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայություններ մատուցելու պայմանագիր: