Loading...
Գնումներ

Բեռնման, բեռնաթափման և բեռնափոխադրման ծառայություններ մատուցելու մրցույթ

08.11.2022
Բեռնման, բեռնաթափման և բեռնափոխադրման ծառայություններ մատուցելու մրցույթ

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն)  հայտարարում է հարուցված կատարողական վարույթներով նախատեսված վտարման կատարողական գործողությունների ընթացքում պարտապանների գույքի բեռնման, բեռնաթափման և բեռնափոխադրման ծառայություններ մատուցելու մրցույթ:

Մրցույթին  մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով ունի նշված աշխատանքներն իրականացնելու տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ:

Վտարման կատարողական գործողություններն իրականացվում են Երևան քաղաքում և ՀՀ մարզերում:

Մրցույթին մասնակցելու հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Ծառայության տնտեսական բաժին՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 15.11․2022թ, ժամը 10:00-ն կամ զանգահարել 060-713428 և 060-713591 հեռախոսահամարներով:

Մրցույթի հաղթող կճանաչվեն մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային  առաջարկ ներկայացրած մասնակիցները:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայություններ մատուցելու պայմանագիր: