Loading...
Պաշտոնական

Արսեն Մնացականյանը վերջին խորհրդակցությունն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի հետ

05.12.2024
Արսեն Մնացականյանը վերջին խորհրդակցությունն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի հետ
Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանն այսօր վերջին խորհրդակցությունն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի և սպայական անձնակազմի հետ։
 
Արսեն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Ծառայության աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար՝ նշելով, որ Ծառայության բարեփոխումների արդյունավետությունը կախված է բոլոր օղակների պատասխանատու, նվիրված աշխատանքից և հույս հայտնել, որ այսուհետ ևս Ծառայության անձնակազմը կշարունակի իրականացնել իր գործառույթներն՝ ըստ արժանվույն։
 
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ողջ անձնակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում պարոն Մնացականյանին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, մաղթում նրան հետագա հաջողություններ։