Loading...
Պաշտոնական

Արդարադատության նախարարը Շիրակի մարզում այցելել է նախարարության ենթակա կառույցների տարածքային ստորաբաժանումներ

08.10.2025
Արդարադատության նախարարը Շիրակի մարզում այցելել է նախարարության ենթակա կառույցների տարածքային ստորաբաժանումներ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Շիրակի մարզ այցի ընթացքում շրջայց է կատարել նաև ՀԿԱԾ Շիրակի մարզային բաժնում, հետաքրքրվել աշխատանքի արդյունավետության բարձրացման, քաղաքացիների սպասարկման որակի բարելավման և ընթացիկ գործընթացների թվայնացման հետ կապված հարցերով։

Մարզային այցն ավարտվել է Շիրակի մարզպետարանում, որտեղ նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզպետի և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, համակարգի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են ոլորտային համագործակցության, կարողությունների զարգացման և ռեսուրսների կարևորությանն առնչվող հարցեր։